ԵՄ-ն կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցվող խաղաղության օրակարգը. Միշել

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 4, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել եմ ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Նա ընդգծել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային հարցերին, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագրին»,- հայտնում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

--00—ԻԴ