Հայկ Մարությանը Շառլ Միշելի հետ շրջայց կատարել Երևանի մետրոպոլիտենում. լուսանկերներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ Շառլ Միշելի հետ շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում:

«Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում:

Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն:

Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:

նկար

Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպայի Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:

Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին:

նկար
նկար

--00—ԼՄ