31-ամյա տղամարդը Փոքր Վեդի գյուղի արգելոցում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

նկար

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

--00—ԼՄ