ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
Օգոստոսի 4-ին, ժամը 11։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է լողանշաններից և չի կարողանում վերադառնալ:
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1986 թ․):
--00--ԶՀ