Նախկին ոստիկանապետի տեղակալը զանգել է ոստիկանություն, հայտնել, որ իր «Արզնի» առողջարանում դի կա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

դի

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմանում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ, 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմանում, ինքը առողջարանի 221 սենյակում բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր, գրում է shamshyan.com-ը:

Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։ 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն ահազանգած Ա. Մահտեսյանը կոչումով գեներալ-լեյտենանտ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություն, որ Ա. Մահտեսյանը «գույները խտացնում է»։  

--00—ԼՄ

Տեսանյութեր