ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին, ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս. . .», - նշել է նա։
--00—ԻԴ