Ես ունեմ առնվազն 3 պատճառ՝ մասնակցելու այդ հավաքին. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

321

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցելու է օգոստոսի 23-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած  հավաքին։

«Էդգար Ղազարյանի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ տարիներ առաջ, երբ ինքը Լեհաստանում ՀՀ դեսպանն էր: Այդ ժամանակից սկսած ձեռք եմ բերել անփոխարինելի ընկեր: Էդգար Ղազարյանն ազնվագույն մարդ է, Հայրենիքի նվիրյալ, պետական գործիչ ու իսկական Հայ:

Իմ ընկերը օգոստոսի 23-ին հրավիրել է մեծ հավաք, որպեսզի միասին ու մեծ միասնությամբ վռնդենք այս ազգակործան իշխանությանը:

Ես ունեմ առնվազն 3 պատճառ՝ մասնակցելու այդ հավաքին.

1) Նիկոլյան իշխանության դեմ ցանկացած ազնիվ պայքարի մասնակիցն եմ,

2) պարտավոր եմ մասնակցել, որպեսզի ինձ իմ երեխաները չմեղադրեն, որ քիչ ջանք եմ դրել Հայրենիքս պաշտպանելու համար,

3) Էդգարն իմ ընկերն է ու ես ճանաչելով իրեն՝ հավատում եմ, որ միասին հնարավոր է:

Հանդիպում ենք օգոստոսի 23-ին»,- գրել է Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ  հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։

--00—ԻԴ