Ընդդիմությունը կկիրառի իր զինանոցի «Իսկանդերը»․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Գեղամ Մանուկյան Գյումրի հանրահավաք

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն`Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը կմեկնարկի իշխանության համար շրջադարձային զարգացումներով: Ընդդիմությունը քննարկում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը մեկնարկելու հարցը: Վերջնական որոշում կկայացվի սեպտեմբերի 2-ին` «Դիմադրության» շարժման հանրահավաքի արդյունքներից հետո:

Իհարկե, այս գործընթացը միս ու արյուն կստանա այն ժամանակ, երբ ՔՊ-ական պատգամավորների շարքում գտնվեն անհրաժեշտ ձայներ: Իսկ որ այդպիսիք կան, վստահ են մեր իշխանական աղբյուրները: Մնում է պարզել, թե ով է լինելու ՔՊ-ական այն առաջին «դուխով» պատգամավորը, ով կհայտարարի խմբակցությունից դուրս գալու եւ ընդդիմությանը միանալու մասին:

Խնդիրը զուտ ճիշտ ճանապարհային քարտեզ կազմելն է մնում, որ ընդդիմության զինանոցի «իսկանդերը» ծուռ նշանառություն չբռնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ