ԼՀԿ-ն էլ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

խաժակյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի աշնանը (եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն արտահերթ կազմակերպել), բավականին մրցակցային են լինելու:

Ներկայումս արդեն իսկ իրենց մասնակցության մասին հայտարարել կամ ակնարկել են մի քանի քաղաքական ուժեր կամ գործիչներ, ինչպես, օրինակ՝ Տիգրան Ավինյանը, որը նշել էր, թե ինքը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ