Հրազդանի կիրճում BMW-ով վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավարը․ նա և ազգականը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։ 

Քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր