Փաշինյանի խեղճ կեցվածքը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ամոթալի էր. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News     

Փաշինյանի խեղճ կեցվածքը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ամոթալի էր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանը նշեց, որ ինքը երբևէ այդքան չէր ամաչել անցյալում, երբ Տեր-Պետրոսյանն էր հանդիպում Դեմիրելի, Քոչարյանը՝ Ալիևի, Սերժ Սարգսյանը՝ Աբդուլլա Գյուլի հետ, հպարտություն էինք զգում։

Մելքոնյանի համոզմամբ, Հայաստանը երբեք այսքան թույլ չի եղել, իսկ Թուրքիան էլ վերելքի շրջափուլ է ապրում։ Թուրքագետի կարծիքով, Թուրքիան ավելի է ագրեսիվացել և իր առաջքաշած նախապայմանները որևէ կերպ չի մեղմացրել։

--00—ԱՊ

Տեսանյութեր