Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Հրվ. Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

gf

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգում արդիական հարցերը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման հարցը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աստանայում երկու նախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում, «տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել»։

Դիտարկվել են Հարավային Կովկասում իրավիճակի համապարփակ կայունացմանն ուղղված քայլերը։

Ընդգծվել է ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով։

--00—ԻԴ