Ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի զանգն է հնչել, Արցախի հանրահավաքն ազդակ էր, որ սթափվենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Փաշինյանն իրականացնում է թուրքերի ծրագիրը՝ ՀՀ-ն դարձնելով Ադրբեջանի և Թուրքիայի համար տարանցիկ ճանապարհ: Ասում էր՝ բանակցություններն իր կետից է սկսում, բայց հայ ժողովրդի անվտանգությունը հասցրեց զրոյական վիճակի, թուրքը երբևէ Ջերմուկից 4 կմ-ի վրա չի գտնվել, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կպատկերացնեի՞նք, որ թուրքը կհասնի Ջերմուկին ու նույնիսկ զոհերի մարմինները չենք կարողանա դուրս հանել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին և Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը՝ Եսայանը նշեց, որ նման հանրահավաք սպասում էր, որ լիներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց համոզված է, որ Արցախի հանրահավաքը դոմինոյի էֆեկտով Երևան է հասնելու և ժողովուրդը ոտքի է կանգնելու:

«Դանակը ոսկորին է հասել, ժամանակ չկա նստել տանը, սպասել, թե ինչ է ստորագրելու, պետք է դուրս գալ փողոց և այնքան կանգնած մնալ, մինչև հեռացնենք Փաշինյանին:

Ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի զանգն է հնչել, Արցախի հանրահավաքը ազդակ էր, որ սթափվենք»,- ավելացրեց Եսայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ