Կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

գ

2022 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։ Այդ մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից:

Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5 000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

 

Այս պահին 10% հետվճարի ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ակբա բանկ» գործընկեր կազմակերպությունները։

--00—ԻԴ