Հայտնաբերվել է անհետ կորած համարվող 74-ամյա տղամարդու դին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

249553

Նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

--00—ՅՄ