Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում՝ առանց որևէ պայմանի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Ֆրանսիանյի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վերականգնել Լեռնային Ղարաբաղ մատակարարումները Լաչինի միջանցքով՝ առանց որևէ պայմանի և հարգել տեղի բնակիչների իրավունքները։

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքաշրջանառության անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,- հիշեցնում է իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում։

--00—ԼՄ