Փարիզը 7 մլն եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

d50090ee-2eca-3402-b733-cf55e78ccdfd_850-1648225921

Ֆրանսիան վճռական է՝ լինելու Հայաստանի և հայ ժողովրդի կողքին և աջակցություն ցուցաբերելու Արցախից բռնի տեղահանվածներին, որոնք ստիպված են լքել իրենց հողերն ու տները՝ հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:

Նշվում է, որ ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշման համաձայն՝ Փարիզը այդ նպատակով կտրամադրի 7 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն:

--00—ՅՄ