ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի, բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Անհեթեթ, և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։

--00—ԶՀ