Թուրքիայում առգրավվել է Հայաստանից մաքսանենգորեն անցկացված 1 կգ ոսկու ձուլակտոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot 2022-12-15 145817

TRT Haber-ի փոխանցմամբ՝ Իգդիրում նահանգային ժանդարմերիայի ստորաբաժանումները մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում բեռնափոխադրող ընկերություններից մեկի մեքենայում խուզարկություն են իրականացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված 1 կիլոգամանոց ոսկու ձուլակտոր (հարգը 22)։

Կասկածյալը, ով ոսկու ձուլակտորն արևմտյան նահանգներ ուղարկելու նպատակով տվել էր բեռնափոխադրողին, ձերբակալվել է։

--00—ՅՄ