«Հայաստանի ազգային արխիվ»-ի տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

320366372_550686307073351_5543068289049475590_n.jpg

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։

Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։

Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ․ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

--00—ԶՀ