«Տոյոտա Կորոլա»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է թրթուրավոր տրակտորի յուղի երկու պոմպ, գողացել էին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Արթիկի ոստիկանները դուրս էին եկել գիշերային շրջիկ ծառայության, երբ Արթիկ քաղաքի գործարաններից մեկի մոտ նկատեցին «Տոյոտա Կորոլա» մակնիշի կասկածելի մեքենա: Մեքենայում երեք հոգի էին, որոնցից երկուսը՝ Արթիկ քաղաքի, մեկը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ:

Ոստիկանները մոտեցան ստուգելու: 43-ամյա վարորդը բացեց բեռնախցիկը, որի մեջ կար թրթուրավոր տրակտորի յուղի երկու պոմպ: Երեքն էլ հրավիրվեցին ոստիկանության Արթիկի բաժին: Բացատրական աշխատանքից հետո տղամարդիկ խոստովանեցին, որ պոմպերը քանդել-հանել են գործարանի տարածքում կայանված տրակտորից:

Գործարանի տնօրենից ընդունվեց հաղորդում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ