Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները ու փորձաքրեագետները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

--00--ԱՀ