Գիշերն անհայտ անձը փորձել է ներխուժել Աբովյանի համայնքապետի առանձնատուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

հ.

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։ Տանը եղել են Բաբայանի մայրը, կինն ու դուստրերը։ 

Աբովյանի համայնքապետի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Բաբայանի համար անծանոթ անձը մուտք է գործել առանձնատան բակ, ապա խուլիգանական գործողություններ կատարելով փորձել է ներխուժել տուն։ 

«Էդուարդ Բաբայանը ձայների հետքերով դուրս է եկել առանձնատնից, դռան առջեւ հանդիպելով իր համար անհայտ անձնավորությանը՝ կանխել է վերջինիս խուլիգանական գործողություններն ու ապօրինի մուտքն իր առանձնատուն։ Ի դեպ այդ անձը կարողացել է անցնել մինչեւ առանձնատան երկու պարիսպները»,-պատմել է Խաչատրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ