Ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Screenshot 2023-01-18 181035

Հունվարի 18-ին, ժամը 16:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17։09-ին։

Սայաթ-Նովա գյուղի Նոր թաղամաս 8-րդ փողոցի սկզբնամասում այրվել է ինքաշեն տնակ՝ մոտ 15 քմ։

--00—ՅՄ