Եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

լևոն

Օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին: 

Աղասյանը կմասնակցի Օլիմպիական խաղերի չեմպիոն Օլգա Ռիբակովայի անվան մրցաշարին: Այն կկայանա փետրվարի 18-ին: Բացի եռացատկից, մրցաշարի մասնակիցները կպայքարեն տարբեր երկարության և բարձրության վազքի ու թռիչքի մրցաձևերում:

Լևոն Աղասյանը Ռիոյի 31-րդ, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:

--00—ՍՊ