ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104290

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 16-ին այցելել է Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղի է ունեցել Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

--00—ՅՄ