Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

գ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է․

Այսօր ընդունել եմ «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակցիս հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել` անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը նաև մտքեր ենք փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին: Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:»։

--00—ԱՊ