Թուրքիայի աշխարհաքաղաքական «ճաշացանկը» նույնն է.Մարկեդոնովը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

markedonov

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը տարբերվում են նախորդներից, այնուամենայնիվ, դրանք չեն վերացնում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հիմնարար մոտեցումները: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից մարդասիրական ժեստերն արդարացված են, բայց դրանք չեն չեղարկի թուրքական էքսպանսիան։ 

Ինչպես գրում է փորձագետը, թե հանդիպման նախօրեին, թե դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ներում լավատեսական մեկնաբանությունների պակաս չի եղել, Իսկ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արարատ Միրզոյանի այցն Անկարա նույնիսկ «պատմական» է անվանել: Բայց բանակցություններն ավարտվեցին, և բացի ցամաքային սահմանի ամբողջական բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման «ձգտման» մասին հերթական հայտարարություններից, հանրությունը ոչինչ չլսեց։ 

Այնուամենայնիվ, Միրզոյանի այցն արմատապես տարբերվում էր անցյալ տարի Թուրքիա կատարած այցից։ Մարկեդոնովը հիշեցնում է, որ երկիրը սարսափելի երկրաշարժ է ապրել, իրադարձություն, որն իր մեջ ներառել է և մարդկային ողբերգություն, և սոցիալական աղետներ, և հասարակական-քաղաքական մարտահրավերներ։ Այս պայմաններում Երևանը չի լռել, հումանիտար բեռներ և փրկարարներ են ուղարկվել հարևան երկիր։ Եվ Երևանի կողմից արված ժեստերը դրական են ընդունվել նաև Անկարայում։

Մարկեդոնովը համոզված է սակայն՝ Անկարան չի հրաժարվի ոչ Բաքվին աջակցելուց, ոչ էլ Հայաստանի հետ կարգավորման և հաշտեցման պայմանները հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հետ կապելուց։ Այս ամենը Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկում կմնա։

--00—ՍՊ