Տխուր եմ․ Մխիթարյանը՝ Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Henrikh-Mkhitaryan-1-750x375

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Տխուր եմ, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվում, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Խոսքը նրա կարիերայի մասին է, և նա է պատասխանատվություն կրում իր ընտրության համար։ Շնորհակալ եմ նրան, որ խաղացել է ինձ հետ այս 6 ամիսների ընթացքում և կխաղա մնացած 5-ի ընթացքում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Շկրինյարը ՊՍԺ տեղափոխվելու պայմանագիր է կնքել, բայց ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ խաղացողի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխության հարցում, և սլովակը մրցաշրջանը կավարտի միլանյան թիմում։

--00—ՅՄ