Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

սպ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Տիկնիզյանի տեղափոխությունը ձախողվել է ֆուտբոլիստի վարձատրության պայմանների պատճառով: Տիկնիզյանն, ով «Լոկոմոտիվ»-ում ստանում է 500 հազար եվրո աշխատավարձ, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ից պահանջել է 2 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերը չեն հասել ընդհանուր հայտարարի:

--00—ԼՀ