Նաիր Տիկնիզյանը բացառիկ արդյունք է գրանցել ռուսական Պրեմիեր լիգայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1116475.jpg

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացառիկ արդյունք է գրանցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում:

Ըստ Opta պարբերականի՝ հայազգի ֆուտբոլիստը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լոկոմոտիվ»-ը հյուրընկալվել էր «Ֆակել»-ին: Հայաստանի ազգային թիմի պաշտպանն այս խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Պրեմիեր լիգայի նախորդ երեք խաղերում ևս Տիկնիզյանը գոլի հեղինակ էր դարձել։ 

--00—ԶՀ