Սպերցյանը 100 տոկոսով պատրաստ է Այաքս տեղափոխվելուն․ Տիկնիզյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դդ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականում իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։

Ավելի վաղ հոլանդական «Այաքսը» հաստատել էր, որ Սպերցյանին գնելու առաջարկ է արել։

«Սպերցյանը 100 տոկոսով պատրաստ է «Այաքս» տեղափոխվելուն։ Մաղթել եմ Սպերցյանին, որ նա հնարավորինս շուտ մեկնի Եվրոպա՝ էլ ավելի առաջադիմելու համար։ Հուսով եմ, որ շուտով դա նրան կհաջողվի»,- ասել է Տիկնիզյանը Championat.com-ին տված հարցազրույցում, փոխանցում է Armsport-ը։ 

23-ամյա Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։

--00—ՍՊ