Քննչականում ՊՆ «Ուազի» ձորը գլորվելու և զոհերի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

քկ

 

Փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ձորը գլորվելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

ՔԿ-ի նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի մոտակայքում։ Աբրահամյանը նշեց, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն իրականացվում են։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ