Արցախը հայ պահելու տեսանկյունից 35 տարի առաջ կայացրած որոշումը միակ ճիշտ ուղին էր․ Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

7863

Փետրվարի 20-ին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ելույթ է ունեցել ղարաբաղյան շարժման տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում, որին մասնակցում էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, շարժման ակտիվիստներ, պատգամավորներ:

ֆհհֆհ

Արթուր Թովմասյանը պատմական անդրադարձ է կատարել՝ արժևորելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի դարակազմիկ նշանակությունը: Նրա գնահատմամբ Արցախը հայ պահելու տեսանկյունից 35 տարի առաջ կայացրած որոշումը միակ ճիշտ ուղին էր:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է  44 -օրյա պատերազմից հետո ստեղծված իրողություններին՝ առաջնահերթությունների շարքում նշելով երկրի անվտանգության ապահովումը, կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը:

դեգտ

Արթուր Թովմասյանը  նաև պաշարված երկրի դժվարություններից է խոսել՝ շեշտելով, որ Ադրբեջանի հեղինակած հումանիտար աղետը Արցախը հայաթափելու նպատակ է հետապնդում:

Խոսելով նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին՝ խորհրդարանի ղեկավարն ասել է.

«Մենք վճռական ենք մեր պայքարում, անբեկանելի է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը»:

--00—ՅՄ