ԱՄԷ-ն 105 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի՝ երկրաշարժից տուժած բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայում գրանցված երկրաշարժից տուժած բնակչությանը: Այդ մասին գրում է «Գանձասարը»:

«Այսօր Դամասկոսի Միջազգային Օդակայան ժամանեց Արաբական Միացեալ Էմիրութիւններէն ուղարկուած օդանաւ մը, որ կ՚ընդգրկէ 105 թոն եւ 400 քիլօ կրամ մարդասիրական օգնութիւններ՝ ուտեստեղէն, բժշկական պիտոյք, վերմակներ, փոքրիկներու յատուկ օգնութիւններ եւ այլն»,-տեղեկանում ենք «Գանձասարի» ֆեյսբուքյան էջից:

--00—ԼՄ