100 ժամ անց փլավածքների տակից դուրս են բերվել 3 ամսական Վարդանն ու նրա մայրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

երեխա
Zartonk media-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայում երկրաշարժի փլատվածքների տակից 100 ժամ անց փրկվել են մայր ու երեխա։ 

«Շվեյցարական որոնողափրկարարական խմբերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլվածքների տակից դուրս են բերել 3 ամսական հայ փոքրիկի՝ Վարդանին, և նրա մորը՝ Հասմինին»,-հայտնել է շվեյցարական RTS հեռուստաալիքը, փոխանցում է Zartonk media-ն։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում և Սիրիայում։ Ավելի ուշ ևս մեկ՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Զոհերի թիվը Սիրիայում և Թուրքիայում միասին գրեազանցել է 25 հազարը։

--00—ԼՄ