Գեղարքունիք գյուղի տներից մեկում պայթյուն է որոտացել, փլուզվել է պատը. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1

Փետրվարի 26-ին պայթյուն և ողբերգական դեպք  է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:  

Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում: 

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

--00—ԼՄ