Երկրաշարժի պատճառով Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Screenshot 2023-03-03 174044

Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, առ այն, որ  երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից: Գրառման մեջ նշվել է նաև, որ դատական հայցերը բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:

--00—ՅՄ