Թուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot 2023-03-06 152921

Թուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին  ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների ձեռքով պատերին ռասիստական գրառումներ է արել և երեք կիսալուսին նկարել:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հաթայը թուրքական է, թուրքական էլ կմնա»:

Դեֆենի բնակիչը պնդում է, որ այդ գրառումը հայտնվել է հատուկ ջոկատայինների՝ շրջան մուտք գործելուց հետո միայն:

--00—ՅՄ