Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

սամ

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, զգուշացնելով զերծ մնալ այնպիսի գրառումներ անելուց, որոնցից կարող են օգտվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։

«Հայրենակիցներ, էս պահին շատ կարեւոր ա հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Ճառերում միացրեք ինքնաջնվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչեւ հասկանանք, ինչ է կատարվում»,– գրել է նա։

--00—ԼՀ