Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, սակայն շարունակում է ցածր մնալ անցյալ տարվանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

sevan

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ մարտի 6-12-ի դրությամբ (2023թ.)․

Սևանա լճի մակարդակը մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.27մ (12.03.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 1սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 12-ը ներառյալ՝ 6.106մլն. մ³:

--00—ՍՊ