Խնձորեսկում բախվել են Mercedes-ն ու «07»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

Ապրիլի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմանում Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին, Խնձորեսկի վարչական տարածքում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ փրկարարները։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների թիվն ու ամբողջական տվյալները։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ