Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

340067105_918895145898962_7351296087263741536_n

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջից։

Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։

ֆհնֆհն

Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։

Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

ռդդդգ

Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։

Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

--00—ՅՄ