Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր Հայրենիքը կիսելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

բագարտ

Այս տարի շատ խորհրդանշական կերպով Տիրոջ Խաչելության խորհուրդը համընկել է Աստվածամոր Ավետման տոնի հետ։

Բագրատ Սրբազանի պատգամը․

«Եթե մենք ընդունելու ենք դառնությունը, հասկանալու ենք այդ դառնության խորքերը, ճանաչելու ենք այն, և այն չենք դարձնելու մեզ համար ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհ՝ իմաստազրկված և բովանդակազրկված է մեր կյանքի ընթացքը։

Մենք կոչված ենք ընդունելու այդ դառնությունը, ճաշակելու այդ դառնությունը և այն վերածելու հաղթության։

Այլ ճանապարհ ՉԿԱՐ մեր Տիրոջ համար, այլ ճանապարհ չկա նաև մեզ համար։

․․․

Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր մեծ պատմուճանը՝ մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, արժանապատվությունը՝ կիսելու, բաժանելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն էր։

30 ԱՐԾԱԹ, ՇԱՏ ՆՄԱՆ 29800-Ի»։