Մինչ այսօր Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

մանե

«Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ և կանխատեսելի չկատարողականը, որով էլ բացատրվում է Երևանի 2022թ․ի բյուջեում կապիտալ ծախսերի թերակատարումը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ 

«Դրանցից առանձնապես աչքի են ընկնում այնպիսի ծախսերը, որոնց ցուցադրական բացումը չես անի, ասել է թե՝ բանտիկներ չես կտրտի»,- նշել է նա։ 

Թանդիլյանի հաղորդմամբ՝ նախագծային աշխատանքները թերակատարվել են 23%-ով, ոռոգման ցանցի կառուցումն ու վերանորոգումը՝ 35%-ով, փողոցների և այլ կահավորում՝ 46%-ով, իսկ զբոսաշրջության զարգացման չկատարողականը թերակատարվել է ռեկորդային 86%-ով․

«Դե, ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն ․․․

Հատկանշական է, որ շուտով կլրանա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման մեկ տարին։ Քաղաքային իշխանությունը խոստանում էր այն վերականգնել 2 ամսում։

Հետաքրքիր է, թե սա չկատարողականի որ հոդվածի տակ են տեղավորել, որովհետև մինչ այսօր խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված․․․»,- ընդգծել է նա։ 

--00—ՍՊ