Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար կարևոր է․ «Ապրելու երկիրը» Էրեբունիում բացել է իր գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ապրելու երկիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնում է․

Էրեբունիում՝ Էրեբունի 28 հասցեում, իր դռները բացեց «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակը։

Ներկա էին կուսակցության ղեկավար կազմը, անդամները և համակիրները։

Այսուհետ մեր երկրի, մայրաքաղաքի մասին ձեր մտահոգություններով և առաջարկներով, ձեզ հուզող հարցերով կարող եք կիսվել` այցելելով այստեղ։

Շուտով կուսակցության գրասենյակներ կբացվեն Երևանի նաև մյուս թաղամասերում։

Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար կարևոր է, սպասում ենք ձեզ մեր գրասենյակներում։

 --00--ՍՊ