Երևանի ճակատագրով անհանգստացող բոլորին հրավիրում ենք ծանոթանալու «Ապրելու երկրի» նախընտրական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

դ

Ապահով, առողջ, կանաչ, հարմար ու հոգատար Երևանն է ապրելու ու մեր երազանքի մայրաքաղաքը։ Հենց այսպիսի մայրաքաղաք ուզում են ունենալ մեր հայրենակիցները՝ Երևանում և ամբողջ աշխարհում ապրող հայերը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

Դա են ցույց տվել մեր հարցումները, մարդկանց հետ մեր շփումներից ձևավորված առաջարկությունները։ Եվ հենց այդպիսի Երևան ենք մենք առաջարկելու մեր քաղաքացիներին։

Օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ին՝ թիմով ներկայացնելու ենք մեր նախընտրական ծրագիրը՝ քաղաքամայր Երևանի մեր տեսլականը, որտեղ ապրելն ու վերադառնալը լինելու է բոլոր հայերի ցանկությունը։

Հրավիրում ենք բոլոր երևանցիներին, Երևանի ճակատագրով անհանգստացող, Երևանը սիրող բնակիչներին ու քաղաքի հյուրերին՝ ծանոթանալու կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրին։

Հանդիպման վայրը՝ Ամիրյան2(Holiday Inn Yerevan - Republic Square),- նշել է նա։ 

--00—ՍՊ