Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

f049533d-eff3-44e9-9e79-b6a3b87b07fa.jpg

Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի  օդանավակայանում,  ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։ 

«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

--00—ԶՀ