Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվել է 3 տարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

brncqamartik-henrik-sahakyani-n263450-1-700x375

Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 54 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի գործով Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը: Ըստ որոշման՝ Սահակյանը որակազրկվել է 3 տարով, հայտնում է Armsport.am-ը։

«Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։

Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ