Եղիշե Մելիքյանը որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

որ

Օգոստոսի 30-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է՝

1. Որակազրկել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին 7 (յոթ) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։

2. Որոշման 1-ին կետով սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցի մի մասը՝ 4 (չորս) խաղ պայմանականորեն չկիրառել և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 (չորս) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Նիստի արձանագրությունը ստորև։

--00—ԼՀ